«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Անպատժելիությունը Թուրքիայի առաջ կանաչ լույս է վառել

10:45, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ժողովուրդը 100 տարի պայքարում էր, որպեսզի 2020 թվականի դեկտեմբերի 10-ը չլիներ: Մենք պայքարում էինք 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար, որպեսզի Թուրքիան այլեւս նման ոճրագործության չգնար: Դեկտեմբերի 10-ին Բաքվի հրապարակից Թուրքիան եւ Ադրբեջանը թքեցին քաղաքակիրթ աշխարհի երեսին՝ նոր ցեղասպանությամբ սպառնալով հայ ժողովրդին: Բայց այդ սպառնալիքն արդեն միայն մեզ չի ուղղված, այլեւ ողջ աշխարհին: Անպատժելիությունը Թուրքիայի առաջ կանաչ լույս է վառել, այսօր նա աշխարհի վզին փաթաթում է նեոնացիզմի շղթան, որն ընդամենն անունն է փոխել եւ կոչվում է պանթուրքիզմ»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am