ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ալիևի հետ

16:57, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունեցել համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը: Հայտնի չէ, թե ինչու հանդիպմանը չի մասնակցել ՌԴ ներկայացնող համանախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչը կայցելեն նաև Երևան:


© 2009 ARMENPRESS.am