Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել

23:23, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում` Շուշիի շրջանում ճանապարհի ականազերծման ընթացքում ականի պայթունից մահացել է ականազերծման միջազգային կենտրոնի սպա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զինծառայողը ծանր վիրավորում էր ստացել, նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն հիվանդանոց տեղափոխման ժամանակ նա մահացել է ստացած վնասվածքներից։


© 2009 ARMENPRESS.am