Վարչապետի որոշմամբ Արման Պողոսյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից

11:19, 24 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Պողոսյանն ազատվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Արման Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»:

 


© 2009 ARMENPRESS.am