Կարեն Գիլոյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

10:33, 30 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական մեկնաբան, Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի երկարամյա ղեկավար Կարեն Գիլոյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:

« Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:  


© 2009 ARMENPRESS.am