Եվրոպական Միության տարածքում թույլատրվել է Աֆեյանի «Moderna» ընկերության պատվաստանյութի օգտագործումը

16:55, 6 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերի եվրոպական գործակալությունը թույլատրել է Եվրոպական Միության տարածքում կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութի օգտագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով գործակալության տարածած հաղոդրագրությանը:

«Սա երկրորդ պատվաստանյութն է, որի օգտագործումը թույլատրվում է գործակալության կողմից: Այն խորհուրդ է տրվում օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց»,- ասված է հաղորդագրությունում:

«Moderna» տեսակի պատվաստանյութը ստեղծել է աշխարհահռչակ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Պատվաստանյութի օգտագործումը թույլատրված է նաև ԱՄՆ տարածքում: Նոյեմբերի 16-ին Moderna-ն հայտարարել է կորոնավիրուսի պատվաստանյութի՝ մոտ 95 տոկոս արդյունավետության մասին:


© 2009 ARMENPRESS.am