Իրանի համար կարևոր չէ` ԱՄՆ-ը կվերադառնա՞ միջուկային գործարքին, թե ոչ. Խամենեի

13:46, 8 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտնել է, որ Իրանի համար կարևոր չէ` Ամերիկայի Միացյալ Նահանգները կվերադառնա՞ միջուկային գործարքին, թե ոչ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Խամենեին նշել է, որ կարևորը պատժամիջոցների չեղարկումն է:

«Մենք չենք պնդում, որպեսզի ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին: Դա մեր գործը չէ` կվերադառնա՞ն նրանք, թե ոչ: Մեր պահանջը պատժամիջոցների չեղարկումն է: Դա իրավունք է, որը վաստակել է իրանցի ժողովուրդը»,- նշել է հոգևոր առաջնորդը՝ հավելելով, որ Վաշինգտոնի՝ միջուկային գործարքին վերադառնալը իմաստ կունենա միայն պատժամիջոցների չեղարկման պարագայում:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները պարտավոր են ապահովել Իրանի այդ իրավունքը:


© 2009 ARMENPRESS.am