Մելքումյանը մանրամասներ ներկայացրեց ԲՀԿ-ական պատգամավորների Սյունիք կատարած այցից

11:18, 21 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, Իվետա Տոնոյանն ու Արտյոմ Ծառուկյանն այցելել են Սյունիքի մարզ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 21-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Միքայել Մելքումյանը:

«Պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ նախորդ շաբաթվա վերջին և այս շաբաթվա սկզբին իմ գործընկերներ Շաքե Իսայանի, Իվետա Տոնոյանի և Արտյոմ Ծառուկյանի հետ գտնվել ենք Սյունիքի մարզում: Եղել ենք բոլոր քաղաքներում, Որոտան և Շուռնուխ գյուղերում, որոնք լրջագույն խնդիրներ ունեն: Սոցիալական աջակցություն ենք տարել այդ մարդկանց»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը հավելեց, որ իրենք միշտ ուշադրության կենտրոնում են պահելու սյունեցիների խնդիրները:


© 2009 ARMENPRESS.am