Իրանի ԱԳ նախարարը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի և Ջեյհուն Բայրամովի հետ

13:46, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային այցի շրջանակում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բաքու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները:

Իրանի ԱԳ նախարարը նախ հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-ին կայցելի Երևան: Զարիֆը նաև կլինի Թբիլիսիյում և Մոսկվայում:

Ավելի վաղ, Զարիֆը հայտնել էր, որ  մտադիր է այցելել այն երկրները, որոնք կօգնեն ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալ և տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատել:


© 2009 ARMENPRESS.am