«Իմ քայլում» խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ քննարկում չի եղել. Դավոյան

13:50, 25 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում քննարկում չի եղել խմբակցության նոր ղեկավարի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Արփինե Դավոյանը, անդրադառնալով այն նկատառմանը, թե խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարող է նշանակվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան և պետք է ընտրել խմբակցության նոր ղեկավար:

«Այս պահին չկա նման քննարկում: Ցանկացած քննարկում, եթե լինի, հաստատ մեկնաբանություններ կլինեն»,- ասաց Դավոյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Մակունցը հաստատել էր տարածվող տեղեկություններն այն մասին, որ դիտարկվում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում իր նշանակման հարցը:


© 2009 ARMENPRESS.am