''ITB Berlin 2021'' միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն այս տարի տեղի կունենա առցանց

14:32, 22 Հունվար, 2021

22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Միջազգային և հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում ՀՀ  ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն պատրաստակամություն է հայտնել  ապահովել մասնավոր հատվածի ներկայացվածությունը՝ սուբսիդավորելով մասնակցության վճարի առնվազն 70%-ը և առաջարկելով մասնավոր հատվածին առավելագույնը 400 եվրոյի չափով ներդրում՝ իրենց օնլայն տաղավարն ամրագրելու համար։

 Եթե ցանկանում եք ամրագրել Ձեր տաղավարը ''ITB Berlin 2021'' առցանց ցուցահանդեսին, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում լրացնել հետևյալ հայտը.

https://form.jotform.com/210201174836446

Առցանց ցուցահանդեսի կամ գրանցման հետ կապված հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել Կոմիտեի ներկայացուցիչ Անի Արևշատյանի հետ հետևյալ հեռախոսահամարներով.

+374 11 59 72 93

+374 94 54 00 22

 

Տուրիզմի Հայկական Ֆեդերացիա


© 2009 ARMENPRESS.am