«ԵԼ» հայկական կինոնկարը «Լավագույն պարային ֆիլմ» է ճանաչվել միջազգային  փառատոնում

12:53, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ԵԼ» պարային կարճամետրաժ ֆիլմը Նյու Յորքի հեղինակավոր Hollywood International Golden Age փառատոնում արժանացել է «Լավագույն պարային ֆիլմ» մրցանակին, իսկ London International Shorts Film փառատոնում՝ Honorable Mention մրցանակի: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեց նախագծի հեղինակ և ռեժիսոր Ռիմա Պիպոյանը, նախագիծն իրականացվել է TMU կազմակերպության և Երևանում Գյոթե ինստիտուտի աջակցությամբ: Նախագծի գործընկերներն են Contemporary Dance & Experimental Art փառատոնը, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Ինչպես նշում է նախագծի համակարգող Լիլիթ Գաբրիելյանը, ֆիլմը կյանքի է կոչվել՝ նպատակ ունենալով միահամուռ ուժերով աշխարհին ներկայացնել հայ արվեստը և ևս մեկ անգամ մշակույթի միջոցով արտահայտել մեր հոգու ողջ ուժն ու տոկունությունը։


© 2009 ARMENPRESS.am