Tesla-ն 1.5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել բիթքոին կրիպտոարժույթում

21:16, 8 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի Tesla ընկերությունը 1.5 մլրդ ԱՄՆ դոլար է ներդրել բիթքոին կրիպտոարժույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է ընկերության հաշվետվություն մեջ՝ հրապարակված ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում:

«Մենք բիթքոինի մեջ ներդրել ենք շուրջ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար՝ համաձայն մեր քաղաքականության և կարող ենք գնել կամ պահպանել թվային ակտիվները ժամանակավոր կամ երկարաժամկետ: Ավելին, մենք ծրագրում ենք մոտ ապագայում սկսել օգտագործել բիթքոինը որպես մեր արտադրանքի դիմաց վճարման տարբերակ»,- ասվում է Tesla-ի կողմից հանձնաժողովին տրամադրված փաստաթղթում:

Tesla-ին ներդրումից հետո բիթքոինի արժեքն աճել է 11.8 տոկոսով և հասել 43.8 հազար ԱՄՆ դոլարի:

 


© 2009 ARMENPRESS.am