Կառավարությունը 65 ստարտափ ընկերությունների կտրամադրի դրամաշնորհներ

14:40, 11 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ 65 ստարտափ ընկերությունների կտրվեն դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին 10-20 մլն դրամի սահմաններում: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Մինչև 10 միլիոն դրամ կտրվի 23 ընկերության, մինչև 20 միլիոն դրամ՝ 42 ընկերության: 

Միաժամանակ, նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում 2020 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվել է կայուն՝ 20,6 տոկոս, աճ, ստեղծվել է 3400-ից ավելի աշխատատեղ. աշխատատեղերի թիվն աճել է 22 տոկոսով։ «Այս պահին ոլորտում կա 18400 աշխատակից: 102 նոր ընկերություններ պետության կողմից արտոնագիր են ստացել հարկային արտոնություններ ունենալու համար»,-ասաց նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am