Գևորգ Թամամյանը 33 տարեկանում դոկտոր-պրոֆեսոր է դարձել

13:56, 15 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը 33 տարեկանում ստացել է դոկտոր-պորֆեսորի կոչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:

«Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է: Այս փաստն իր նպաստը կբերի մանկական քաղցկեղի բուժման զարգացման հարցում»,- նշեց Դանիելյանը:


© 2009 ARMENPRESS.am