Գևորգ Թամամյանը 33 տարեկանում դոկտոր-պրոֆեսոր է դարձել
13:56, 15 Փետրվար, 2021ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը 33 տարեկանում ստացել է դոկտոր-պորֆեսորի կոչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը:
«Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է: Այս փաստն իր նպաստը կբերի մանկական քաղցկեղի բուժման զարգացման հարցում»,- նշեց Դանիելյանը:
© 2009 ARMENPRESS.am