Ականի պայթյունից ծանր վիրավորվել է մեկ ադրբեջանցի

20:54, 22 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտակերտի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:

Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ավելի վաղ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:


© 2009 ARMENPRESS.am