Բյուրականի աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին գիրք կհրատարակվի

14:56, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ նախատեսվում է գիրք հրատարակել աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրենի խոսքով` 75 տարվա պատմության ընթացքում նմանատիպ գիրք դեռ չի հրատարակվել: Արեգ Միքայելյանը շփվել է տարբեր երկրների գիտնականների հետ և նկատել, որ նրանք ունեն հրատարակություններ իրենց ամբողջ պատմության և նվաճումների մասին:

«Մենք չենք ունեցել, ուստի այս տարի համախմբել ենք մեր կոլեկտիվը, որպեսզի բոլորը ներդրում ունենան և ամեն մեկը գրի իր համապատասխան բաժնի մասին»,- ասաց Միքայելյանը՝ ընդգծելով, որ հրատարակված գիրքը կարևոր և մնայուն արժեք է:


© 2009 ARMENPRESS.am