Բյուրականի աստղադիտարանը նշելու է Վահե Օսկանյանի 100-ամյակը և Բագրատ Իոնիսյանի 110-ամյակը

15:42, 23 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 2021 թվականին նշելու է աստղագետ Վահե Օսկանյանի 100-ամյակը և աստղադիտակների կոնստրուկտոր Բագրատ Իոնիսյանի 110-ամյակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Ներկայացնելով աստղագետ Վահե Օսկանյանին` Բյուրականի աստղադիտարանի տնօրենn ասաց, որ աստղագետը Սողոմոն Թեհլերյանի հետ ազգակացական կապեր ունի:

«Օսկանյանը Հարասլավիայում բելգրադի աստղադիտարանի տնօրենն էր: Շատ հայտնի աստղագետ էր, հետո Համբարձումյանը 1964 թվականին հրավիրել է Բյուրականի աստղադիտարան»,- ասաց Միքայելյանը:

Իսկ Բագրատ Իոնիսյանը, ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի, Խորհրդային Միության ամենահայտնի կոնստրուկտորներից մեկն էր:

«Իոնիսյանն աշխատում էր Լենինգրադի օպտիկա-մեխանիկական միավորումում որպես  տնօրեն: Խորհրդային Միության բոլոր խոշոր աստղադիտակների կոնստրուկտորն է հանդիսացել»,- եզրափակեց Միքայելյանը:


© 2009 ARMENPRESS.am