Ճապոնիայի կառավարության կողմից շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենայի տրամադրում

18:46, 4 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ:2021 թ. Մարտի 2-ին«ՄեփլԼիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկայում  (“MAPLE LEAFS” Armenian-CanadianMedicalClinic) տեղի ունեցավ «Շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենայի տրամադրում` համայնքներում վերարտադրողական առողջության օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման և հոգեկան առողջության բարելավման համար» դրամաշնորհային ծրագրի փակման արարողությունը։ Ծրագիրը ֆինանսավորվել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ` Մարդկային Անվտանգության “Grassroots” դրամաշնորհային ծրագրի (GGP) շրջանակներում։

 2019թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ կլինիկան ձեռք է բերել շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենա, որի շնորհիվ բժշկական օգնություն է ցուցաբերվել գյուղական 21 համայնքերի, մասնավորապես Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի աղքատ և սոցիալապես խոցելի բնակչությանը:

 Ջերմորեն ողջունելով բոլոր հյուրերին` պարոն Վարդգես Ավագյանը իր երախտագիտությունն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանը բացառիկ հնարավորության համար, որի շնորհիվ «ՄեփլԼիֆս» հայ-կանադական բժշկական կլինիկային հնարավորություն է ընձեռվել շարժական կլինիկայի համար նախատեսված մեքենա ձեռք բերել և շահառու համայնքներում ցուցաբերել բժշկական օգնություն։

 Իր հերթին դեսպան Յամադան շեշտեց, որ հատկապես ուրախ է իմանալ, որ շարժական կլինիկայի մեքենան հնարավորություն է ընձեռել շարժական բժշկական թիմին աջակցություն ցուցաբերել տեղական համայնքների ամբուլատորիաների առաջնային բուժօգնության բժշկական անձնակազմին, ինչպես նաև առողջապահության բնագավառի կամավորներին: Լավ առողջությունն անփոխարինելի դեր է կատարում մարդկային ստեղծագործական և բարեկեցության գործում: Քաղաքացիների առողջության բարելավումը վճռականորեն կբարձրացնի երկրի տնտեսական արդյունքը` այդպիսով ուղղակիորեն կաջակցի նաև երկարաժամկետ տնտեսական զարգացմանը:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աշխատակից Մկրտիչ Դալլաքյանի հետ (Էլ.հասցե՝ [email protected], (+37411) 52 30 10 (137)):

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն


© 2009 ARMENPRESS.am