Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում

15:16, 5 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել վարչապետի աշխատակազմում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումները հրապարակված են կառավարության պաշտոնական կայքում:

Փաշինյանի որոշմամբ՝ Ռոման Վազգենի Սմբատյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Ռոլանդի Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի որակի վարչության պետ:


© 2009 ARMENPRESS.am