Սիրիայի նախագահն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով

17:25, 8 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Ասադն ու նրա կինը տանն են և կարանտինը պահպանելով կշարունակեն իրենց աշխատանքները: Կարանտինը կտևի 2-3 շաբաթ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ասադի և առաջին տիկնոջ վիճակը կայուն է:

 


© 2009 ARMENPRESS.am