Անն Լինդեն Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը

13:39, 15 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը, ղարաբաղյան խնդիրը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաև ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նաև հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ի երեկոյան կժամանի Հայաստան:


© 2009 ARMENPRESS.am