ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանի դեմ

12:25, 18 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դեմ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակագրից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջել է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել և զրպարտության համար նախատեսված փոխատուցում բռնագանձել: Քաղաքացիական գործով հայցադիմումը ստացվել է մարտի 12-ին և մակագրվել դատավոր Նաիրա Ավետիսյանին:


© 2009 ARMENPRESS.am