Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել. միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները չեղարկվել են

10:50, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա գտնվող Ֆագրադալսֆյադլ հրաբուխը երկար դադարից հետո ժայթքել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ժայթքման վայրում 500-750 մետր երկարությամբ ճեղքվածք է առաջացել, որտեղից շուրջ 100 մետր բարձրությամբ լավայի շատրվաններ են դուրս գալիս:

Բոլորս չվերթներն Իսլանդիայում գործող միակ միջազգային՝ Կեբլավիկ օդանավակայանից չեղարկված են:

Թերակղզու վրա հրաբխի վերջին ժայթքումը տեղի էր ունեցել 800 տարի առաջ:


© 2009 ARMENPRESS.am