«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բաքուն խաթարում է ոչ միայն տարածաշրջանի անվտանգությունը...

09:15, 23 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գերմանիայում հերթական աղմկահարույց միջադեպն է արձանագրվել, որի հեղինակը Ադրբեջանն է: ԵՄ անդամ այս պետության մամուլ է սպրդել Բունդեսթագի պատգամավորներին կաշառելու հերթական պատմությունը: Անգելա Մերկելի  Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) երեք պատգամավոր վերջին երկու շաբաթվա ընթացքում կանգնեցին մանդատները վայր դնելու պահանջի առաջ՝ Ադրբեջանի կողմից կաշառված լինելու մեղադրանքով: Այս անգամ Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանն է մի քանի օր առաջ վայր դրել պատգամավորական մանդատը եւ միացել նախորդ շաբաթ անձեռնմխելիությունից զրկված Բունդեսթագի պատգամավոր Ակսել Ֆիշերին եւ Կարին Շտրենցին: Ալիեւի ավտորիտար ռեժիմի պատերազմական հանցագործությունների, ապօրինությունների եւ ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման գործողությունների առաջ աչք փակելը շարունակում է լուրջ մարտահրավերներ ստեղծել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլ նաեւ ժողովրդավարական արժեքների պահպանման առաքելություն ստանձնած ԵՄ-ի համար»:

                            Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am