Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի 118 միլիոն թեստ

11:41, 24 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի բժիշկները կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 118,1 միլիոն թեստ, մարտի 24-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 118,1 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել Է 265 հազար հետազոտություն:

Գերատեսչության տվյալներով՝ մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 484,8 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am