Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք

13:39, 27 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մարտի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 490 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 279 հազար 936 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 219 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 271 հազար 804 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 8 մարդ, ընդհանուր՝ 3746:


© 2009 ARMENPRESS.am