ԱՄՆ-ի զինված ուժերը օգնություն կտրամադրեն Սուեզի ջրանցքում  խցանված նավին

14:12, 27 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինված ուժերը շտապել են Սուեզի ջրանցք՝ այնտեղ խցանված նավին օգնություն տրամադրելու նպատակով: Մասնագետները դեպքի վայր են մեկնել  ամերիկյան նավատորմի բազայից, որը տեղակայված է Մերձավոր Արևելքում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացնում է CNN-ը:

Զինվորականները մտադիր են օգնել տեղից շարժել խցանված Ever Given նավը, որը  Չինաստանից Նիդերլանդներ է ուղևորվել, սակայն խցանվել է Սուեզի ջրանցքում: Դեպքը տեղի է ունեցել այս շաբաթվա ընթացքում: Այն ութ քարշակով փորձել են տեղից շարժել, սակայն ապարդյուն:


© 2009 ARMENPRESS.am