Մեկ օրում ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 80 հազար նոր դեպք
16:46, 27 Մարտ, 2021ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 80 716-ով: Մահացել է 1265 վարակված:
Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը, որը հավաքագրում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները:
Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանից մինչև օրս ԱՄՆ-ում հաստատվել է COVID-19-ի 30 մլն դեպք, մահացել է 548 089 վարակված:
© 2009 ARMENPRESS.am