Ռուսաստանի ֆինանսական օգնությունը ԼՂ-ում տուժածներին կազմել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար

14:25, 2 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն այս պահի դրությամբ վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է «Новое время» թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար»,- հայտնել է նա:


© 2009 ARMENPRESS.am