Հայաստանում կանցկացվի Ֆրանկոֆոն կինոյի 4-րդ փառատոնը

17:50, 2 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կազմակերպած Ֆրանկոֆոնիայի օրերի ավանդական կինոհանդիպումը՝ Ֆրանկոֆոն կինոյի փառատոնն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում Հայաստանում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից:

Շվեյցարիայի, Կանադայի և Բելգիայի դեսպանությունների հետ գործընկերությամբ, ժամանակակից 9 ֆրանկոֆոն ֆիլմ կցուցադրվի Մոսկվա կինոթատրոնում։

Կատակերգություն, դրամա, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր։ Յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր ճաշակին համապատասխան ֆիլմ`

 

Մուտքն ազատ է։

Ֆիլմերը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով են։

Ծրագիրը նաև հասանելի է դեսպանության կայքում և սոցիալական ցանցերում:

Ֆիլմերի ցուցադրությունը կկազմակերպվի անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ։

Մասնավորապես, հանդիսատեսը պետք է կրի դիմակ և թողնի ազատ տեղեր հանդիսատեսի խմբերի միջև:

Այս տարի նույնպես Փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կտա բացահայտել նոր ֆիլմ նախադիտման տարբերակով: Փառատոնի առիթով, ռեժիսոր Վենսան Սորելը կժամանի Հայաստան՝ ներկայացնելու հռչակավոր հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական աշխատանքի գործընթացը պատկերող « Կինոգործիչը տիեզերագնաց է » վավերագրական ֆիլմը և մասնակցելու նախադիտմանը Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ։

Ապրիլի 10-ին, ֆիլմի ավարտից հետո, տեղի կունենան քննարկումներ Վենսան Սորելի և Արտավազդ Փելեշյանի հետ։

Փառատոնի շրջանակներում կլինի ֆիլմի դիտում նաև շրջաններում. Միշել Օսելոյի « Դիլիլին Փարիզում » անիմացիոն ֆիլմը կցուցադրվի նաև Գյումրիի՝ Կազա կենտրոնում (Շահումյան 69) ապրիլի 10-ին, ժամը 15:00-ին։ Մուտքն ազատ է:

Ֆրանկոֆոն ֆիլմերի 4-րդ փառատոնի բացառիկ հովանավորն է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունը։

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ն, որպես Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի չորրորդ թողարկման էքսկլյուզիվ հովանավոր, հանդիսանում Ֆրանսիան և Հայաստանը կամրջող ընկերություն և այդպիսով մասնակցում Ֆրանկոֆոնիայի զարգացմանը: Այս միջոցառումը դրական նոտա կհաղորդի մի մեծ լսարանի՝ հնարավորություն տալով հենց Երևանի սրտում հաղորդակցվել ֆրանկոֆոն ժամանակակից մշակույթին » նշել են ընկերությունից: 
Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ - ը իր 3 կենսաթոշակային ֆոնդերի միջոցով կառավարում է ավելի քան 200 միլիարդ դրամ ակտիվ։


 


© 2009 ARMENPRESS.am