Ըմբիշները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը  

10:08, 6 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճերի հավաքականները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ապրիլի 4-17-ը «Օլիմպավանում» հավաք են անցկացնում ազատ ոճայինները, իսկ ապրիլի 7-21-ը՝ նույն վայրում իրենց հավաքը կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

Ըմբիշները Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար ևս մեկ հնարավորություն ունեն Բուլղարիայում կայանալիք համաշխարհային վարկանիշային մրցաշարում: Այն նախատեսված է մայիս ամսին:

Մինչ այս ըմբշամարտից Տոկիոյի 32-րդ ամառային ՕԽ-ի մասնակցության իրավունք են նվաճել Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Վազգեն Թևանյանը և Արսեն Հարությունյանը:


© 2009 ARMENPRESS.am