ԱՄԷ-ի ջանքերը COVID-19 համաճարակի դեմ պայքարում

15:08, 13 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Արաբական Միացյալ Էմիրությունները երաշխավորում է առողջ կյանքի իրավունքը բոլորի համար և առաջին երկրներից մեկն է, որ օգնություն է ցուցաբերել Covid-19 համաճարակի դեմ պայքարում:

Առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ ԱՄԷ-ն ներկայացրել է վիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով իր կողմից իրականացված մարդասիրական նախաձեռնությունները, որոնց շրջանակներում 1944 տոննա օգնություն է տրամադրվել 135 երկրի, այդ թվում՝ COVID-19-ի աշխտորոշման 25 միլիոն թեստ և թոքերի արհեստական շնչառության 2110 սարք։ Բացի այդ, ԱՄԷ-ն 1 շարժական կլինիկա է կառուցել Թուրքմենստանում և ևս 4 շարժական հիվանդանոց՝ Սուդանում, Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում, Մավրիտանիայում և Հորդանանում։ Օգնությունների տրամադրման համար իրականացվել է 188 թռիչք։

ԱՄԷ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, իսկ Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Նորվեգիայից և Բելգիայից 2 դաշտային հիվանդանոց է տեղափոխել  դեպի Գանա և Եթովպիա։

117 երկիր օգնություն է ստացել Դուբայի Միջազգային մարդասիրական քաղաքում գտնվող ԱՀԿ-ի և Պարենի համաշխարհային ծրագրի պահեստներից։

Դուբայի միջազգային մարդասիրական քաղաքը, որը համարվում է օգնություն տրամադրող աշխարհի ամենամեծ քաղաքը, կառավարում է COVID-19-ի արձագանքման ջանքերը և նպաստում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մատակարարումների 80%-ի փոխանցմանը:

Հատկանշական է, որ ԱՄԷ-ն Գազայի հատված է ուղարկել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի երկու բեռ, ինչպես նաև «Սինոֆարմ» պատվաստանյութի մեկ բեռ ուղարկել է Եգիպտոս։

ԱՄԷ-ի բնակչության կեսից ավելին պատվաստվել է Covid-19 վիրուսի դեմ, իսկ 2021թ․ ապրիլի 7-ի դրությամբ ավելի քան 6,8 միլիոն պատվաստանյութի դեղաչափ տրվել է ԱՄԷ-ի քաղաքացիներին և բնակիչներին:

Արաբական Միացյալ Էմիրությունները Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող «ExCel London» ցուցահանդեսների և համաժողովների անցկացման ամենամեծ կենտրոնը վերափոխել է Covid-19-ով հիվանդների բուժման «NHS Nightingale» կոչվող դաշտային հիվանդանոցի՝ 4000 մահճակալ հզորությամբ:

«ԱՄԷ-ն՝ որպես մարդասիրության հայրենիք» նախաձեռնության շրջանակներում 2020թ.-ի մարտի 4-ին 215 տարբեր ազգությունների մարդիկ Չինաստանի Հուբեյ նահանգից տարհանվել են դեպի Էմիրությունների մարդասիրական Աբու Դաբի քաղաք, որտեղ նրանք ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն:

ԱՄԷ-ն գործարկել է «Հույս» կոալիցիան, որն իրենից ներկայացնում է պատվաստանյութերի մատակարարման, պատվերների, ռեսուրսների, վերապատրաստման և թվային տեխնոլոգիական ենթակառուցվածքների պլանավորման, ինչպես նաև ամբողջ աշխարհում պատվաստանյութերի առկայության ապահովման համապարփակ լուծում: Ստեղծման օրվանից կոալիցիան 20 միլիոն պատվաստանյութ է տրամադրել 26 երկրների, և ներկայումս այն կարող է տրամադրել վեց միլիարդ դեղաչափ և սառը պահեստավորմամբ բեռնափոխադրում իրականացնել դեպի սահմանափակ կարողություն ունեցող երկրներ:

ԱՄԷ-ում գրանցվել է  կորոնավիրուսից մահացության ցածր և վերականգնման բարձր ցուցանիշ: Մահացության մակարդակը յուրաքանչյուր 100,000 մարդու դիմաց կազմել է 3,7%։ Այն ընդգրկվել է աշխարհի 15 լավագույն երկրների շարքում:

ԱՄԷ-ն Covid 19-ի ախտորոշման թեստերում գրանցել է դրական դեպքերի բավական ցածր ցուցանիշ, որի տեմպը կազմում է մոտ 8,0%, ինչն աշխարհում ամենացածր ցուցանիշներից է։ Էմիրություններում օրական իրականացվում է շուրջ 250 հազար թեստավորում։

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանություն

 


© 2009 ARMENPRESS.am