«Թվիթեր»-ում խափանումներ են

14:21, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվիթեր»-ը հայտարարել է սոցիալական ցանցում խափանումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ընկերությունը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:

Մասնավորապես ընկերությունից հայտնել են, որ խնդիրներ կան գրառումները ներբեռնելու հետ կապված: Նրանք տեղեկացրել են, որ աշխատանքներ են իրականացվում խնդիրները կարգավորելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am