Փաշինյանը Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը

15:02, 17 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ռինդ համայնքում բացվեց կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ»,- գրել է Փաշինյանը:

Շրջայցի ընթացքում վարչապետին տեղեկացրել են, որ մանկապարտեզը նախատեսված է մինչև 100 երեխա ընդունելու համար: Խոշորացված համայնքում այժմ գործում է 4 մանկապարտեզ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:


© 2009 ARMENPRESS.am