«Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Խաչատրյանը դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները

11:27, 20 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամ Դավիթ Խաչատրյանն իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Դավիթ Խաչատրյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական թեկնածու Աննա  Պապյանին:

Վերջինս ներկա չէր ավագանու 6-րդ նստաշրրջանի 3-րդ նիստին:


© 2009 ARMENPRESS.am