Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հալեպում տեղի է ունեցել ջահերով երթ
12:44, 24 Ապրիլ, 2021ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 106-ամյակի կապակցությամբ ապրիլի 23-ին Հալեպում ՀՅԴ Սիրիայի Երիտասարդական միության (ՍԵՄ) Կենտրոնական Վարչության կազմակերպությամբ տեղի է ունեցել ջահերով աննախադեպ երթ՝ մասնակցությամբ հայ հոգևոր և համայնքային կազմակերպությունների ղեկավարների և անդամների, ՀՄԸՄ-ականների ու հարյուրավոր երիտասարդների։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:
© 2009 ARMENPRESS.am