Շնորհակալություն բոլոր մարդկանց, ովքեր աջակցում են ինձ. Մալխաս Ամոյան  

12:03, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի առաջնության ընթացքում ստացավ աջակցության համար:

«Նախ և առաջ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Աստծուn այն ամենի համար, ինչ նա ինձ տվել է, և ուզում եմ նաև մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում են և անհանգստացած են ինձ համար և հավատում են ինձ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Ամոյանը ֆեյսբուքյան էջում:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Վարշավայում ընթացող Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակիչում Ամոյանը մրցեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր վրացի Շմագի Բոլքվաձեի հետ:Ամոյանը զիջեց 1:4 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:

Ամոյանը 2018 թվականի աշխարհի և 2019 թվականների Եվրոպայի երիտասարդների առաջնությունների ոսկե մեդալակիր է:

Ավելի վաղ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ էին դարձել Ռուդիկ Մկրտչյանը և Սլավիկ Գալստյանը:

 


© 2009 ARMENPRESS.am