Մանուէլ Պետրոսյանը հաղթել է առցանց մրցաշարում  

14:15, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը հաջող մասնակցություն է ունեցել PNWCC Online Super առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պետրոսյանն առցանց մրցաշարում 6 հնարավորից հավաքելով 4,5 միավոր` դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան միավոր ունեին նաև Անտոն Դեմչենկոն ու Ամի Տաբատաբաեն, սակայն հայ գրոսմայստերն առավելության հասավ լրացուցիչ միավորների շնորհիվ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը 8-րդն է, իսկ Արման Միքայելյանը` 10-րդը:


© 2009 ARMENPRESS.am