Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

20:32, 27 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտուալ հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները:

Մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2011 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ:  


© 2009 ARMENPRESS.am