Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Տավուշի նոր փոխմարզպետ

13:22, 29 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշման մեջ ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝

Նարեկ Ղուշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ»:


© 2009 ARMENPRESS.am