Հայաստանի ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով

12:11, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 4-ի նիստում որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկից:

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%»,-նշված է բանկի հաղորդագրության մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am