Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստանի» և ՀՅԴ-ի նախընտրական դաշինքը

15:47, 6 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի «Վերածնվող Հայաստան» կուսակցության և Հայ հեղափոխական դաշնակցության նախընտրական դաշինքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է «Վերածնվող Հայաստան» կուսակցության «Ֆեյսբուքի» էջում:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- ասված է հայտարարությունում:


© 2009 ARMENPRESS.am