Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 1564 մարդ

12:19, 8 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում մայիսի 8-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1564 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 320 հազար 830  է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 693 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 299 հազար 500 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 18 մարդ, ընդհանուր՝ 4263:

 


© 2009 ARMENPRESS.am