Վրաստանում մայիսի 13-ից կվերացվեն կորոնավիրուսի սահմանափակումները

20:41, 11 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով կառավարության ստեղծած հատուկ միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում խորհրդի անդամները խոսել են կառավարության կայացրած որոշման  մասին՝ կապված զատկական տոների սահմանափակումների հետ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները:  Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:

Զատկական տոների կապակցությամբ Վրաստանում սահմանափակումներ էին սահմանվել մայիսի 3-13-ը: Մինչ այս երկրում լուրեր են շրջանառվել, թե սահմանափակումները չեն հանվելու:


© 2009 ARMENPRESS.am