Լավրովը և Բլինկենը պայմանավորվել են հանդիպել

21:45, 12 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   այս մասին հայտնում է Reuters-ը:

Նրանք պայմանավորվել են հանդիպել Ռեյկյավիկում մայիսի 20-ին՝ Արկտիկական խորհրդի շրջանակում:

Լավրովն ու Բլինկենը նաև քննարկել են հնարավոր գագաթնաժողովը:

 


© 2009 ARMENPRESS.am