Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական թիմի հետ  

13:34, 14 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը 3 տարվա պայմանագիր կստորագրի իսպանական «Կադիս»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է El Desmarque-ն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, կարող է տեղափոխվել Լա լիգա և համալրել «Կադիս»-ի շարքերը: Բացի «Կադիս»-ից, մի քանի ակումբներ ևս հետաքրքրված են հայ պաշտպանի ծառայություններով:

Վարազդատ Հարոյանը ձմռանն էր միացել ղազախական «Աստանա»-ին` հեռանալով ռուսաստանյան «Տոբոլ»-ից: Հայ պաշտպանը Ղազախստանի այս առաջնությունում մասնակցել է 8 խաղի և կատարել մեկ արդյունավետ փոխանցում:


© 2009 ARMENPRESS.am