Հայ շախմատիստները հավաք են անցկացնում Ծաղկաձորում

19:46, 17 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող մի շարք շախմատիստներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական մրցաշարից առաջ մայիսի 10-20-ը Ծաղկաձորում ընթանում է հայ շախմատիստների ուսումնամարզական հավաքը։ Դեռևս հայտնի չէ բոլոր շախմատիստների անունները, որոնք կմասնակցեն ընտրական մրցաշարին:

Հավաքին մասնակցում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Հայկ Մարտիրոսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am