ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է նորանշանակ փոխնախարար Աննա Հակոբյանի որոշ կենսագրական տվյալներ

21:14, 20 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ նշանակված Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թմայիսի 30-ին։

1994 թվականին ավարտել է միջին դպրոցը Գյումրիում, իսկ 1998 թվականին՝ Ավագ դպրոցը Ապելդորնում (Նիդերլանդներ)։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։

 


© 2009 ARMENPRESS.am